Պուտինը մեկ շաբաթ հանգիստ է տվել և ասել` ինչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին ու խոսել կարևոր փոփոխությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանում հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային կլինի, սակայն աշխատավարձերը կպահպանվեն։ Մարդիկ չեն աշխատի մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը։ Այս հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դիմելով քաղաքացիներին։

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից

Նա ռուսաստանցիներին խնդրեց առավել ուշադիր հետևել բժիշկների` կորոնավիրուսի հետ կապված հորդորներին։ Ռուսաստանցիները պետք է հնարավորինս նվազեցնեն հիվանդանալու ռիսկը։

Պուտինը ռուսաստանցիներին կոչ արեց կարգապահություն և պատասխանատվություն դրսևորել և մնալ տանը` սեփական անձն ու հարազատներին վարակից պաշտպանելու համար։

Վարկեր

Պուտինն առաջարկեց սպառողական և հիփոթեքային արձակուրդ տալ այն ռուսաստանցիներին, որոնք համավարակի պատճառով բարդ իրավիճակում են հայտնվել։

«Հասկանալի է, որ եկամուտների կտրուկ նվազման պարագայում պարտքը նախկին ռեժիմով մարելը դժվար է կամ պարզապես անհնար։ Առաջարկում եմ ինչպես սպառողական, այնպես էլ հիփոթեքային վարկերի համար արձակուրդ նախատեսել», – ասաց նա։

Պուտինի խոսքով` երբ ամսական եկամուտը կտրուկ կրճատվել է ավելի քան 30%–ով, քաղաքացիները պետք է իրենց պարտքի սպասարկումը ժամանակավորապես դադարեցնելու իրավունք ունենան, ընդ որում` առանց որևէ տուգանքների։

Աջակցություն ընտանիքներին

Մայրական կապիտալի իրավունք ունեցող ընտանիքներն առաջիկա երեք ամսվա ընթացքում (ապրիլից սկսած) մինչև 3 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 5 հազարական ռուբլի կստանան։

Այս աջակցությունը կարևոր է այն ընտանիքների համար, որոնց երեխաները մանկապարտեզ չեն հաճախում, և այն ծնողների համար, որոնք արձակուրդ են վերցրել հիվանդության կամ երեխայի խնամքի համար։

Հարկեր

Պուտինն առաջարկել է 15% հարկել նրանց, ովքեր իրենց եկամուտները շահաբաժինների տեսքով տեղափոխում են արտերկրում գտնվող հաշիվների վրա։ Դա որոշ երկրների հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերում շտկումների կարիք կառաջացնի։

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

«Կառավարությանը խնդրում եմ կազմակերպել այս աշխատանքը։ Եթե օտարերկրյա գործընկերները չընդունեն մեր առաջարկները, Ռուսաստանը դուրս կգա այդ համաձայնագրերից միակողմանի կարգով», – ասել է նա։

Մորատորիում ձեռնարկությունների սնանկացման համար

Մորատորիում կհայտարարվի դժվար իրավիճակում հայտնված ձեռնարկությունները սնանկացումից պաշտպանելու համար։

«Առաջարկում եմ 6 ամիս ժամկետով մորատորիում հայտարարել պարտատերերի`ընկերությունների սնանկացման և պարտքերի ու տուգանքների գանձման վերաբերյալ դիմում ներկայացնելու համար», – հայտարարեց Պուտինը։

Պուտինի պարզաբանմամբ` մորատորիումը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք աշխատում են ներկայիս բարդ իրավիճակից առավել տուժած հատվածներում։

Հարկերի հետաձգում կես տարով

Բոլոր ՓՄՁ–ներին պետք է հարկերի վճարման 6–ամսյա դադար տալ, բացի ԱԱՀ–ից։ Սա վերաբերում է այն ոլորտներին, որոնք առավել շատ են տուժել ստեղծված իրավիճակից։

Հաղթել կորոնավիրուսին. «Ռոսիա սեգոդնյան» Չինաստանի փորձի մասին գիրք կթողարկի

Իսկ միկրոձեռնարկություններին թույլ կտան նաև հետաձգել սոցիալական հիմնադրամներին վճարվող ապահովագրավճարները:

Համառուսաստանյան քվեարկության չեղարկում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով կհետաձգվի նաև Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն (նախնական օր էր սահմանվել ապրիլի 22-ը)։ Նոր ամսաթիվը կորոշվի բժիշկների խորհրդատվությունների հիման վրա։

«Գիտեք, թե որքան լուրջ եմ ես դրան վերաբերվում, և իհարկե կխնդրեմ ձեզ, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք մեր երկրի, մեր հասարակության համար այդ սկզբունքային, առանցքային հարցի վերաբերյալ», – ասաց նա։

ՌԴ նախագահը համոզված է, որ կորոնավիրուսի հետ կապված իր ուղերձում հնչեցրած բոլոր քայլերն արդյունք կտան միասնականություն և համախմբվածություն դրսևորելու դեպքում։

Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը Հայաստան. Մհեր Գրիգորյանը խոսեց խնդրի մասին