ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշ փոփոխություններ է արել արտակարգ դրության ընթացքում արգելված տնտեսական գործունեության տեսակների ցանկում:
Արգելված տեսակների ցանկում են ներառվել ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ու ոչ կանոնավոր բոլոր ուղևորափոխադրումները:
Փաստորեն, այսուհետ մայրաքաղաքից մարզեր կամ մարզից մարզ հնարավոր է հասնել միայն անձնական ավտոմեքենայով կամ տաքսիով, բայց դրանցում վարորդից բացի կարող է գտնվել միայն մեկ քաղաքացի:
Որոշ փոփոխություններ են արվել նաև չարգելված գործունեության ոլորտների ցանկում:
Խստացված սահմանափակումների ընթացքում թույլատրվել է թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարաների, գրենական թղթե պիտույքների, փոստային նամականիշների, դրոշմանիշների, փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների, սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող արտադրամասերի աշխատանքը:
Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն
Թույլատրվածների շարքում ավելացվել են նաև թերթերի հրատարակությունն ու տպագրությունը, թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, ինչպես նաև՝ արդյունաբերական գազերի, կրի, գիպսի, գաջի, ալյումինի արտադրությունը:
Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5-րոպեանոց թեստ են ստեղծել
Թույլատրվել է նա փաստաբանական գործունեությունը, ինչպես նաև հուղարկավորության ու հոգեհանգստի ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24-ի՝ ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները, և մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է անձնագիր, պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած և հիմնավոր պատճառ ունենան։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։