Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` փետրվարին երկրում արձանագրվել է 9.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Փետրվարին Հայաստանը փայլուն տնտեսական ցուցանիշներ է ունեցել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ալկոգելի շուկայում ստուգումներ են իրականացվում

«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք,  և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ»,–գրել է նա։

Վարչապետի խոսքով` փետրվարին արձանագրվել է 9.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ , 9.7 տոկոս արդյունաբերության աճ, 25 տոկոս շինարարության աճ, 3.5 տոկոս ծառայությունների աճ, 10 տոկոս առևտրի շրջանառության աճ, 1.2 տոկոս էեկտրաէներգիայի արտադրության աճ և 7.6 տոկոս արտահանման աճ։

16:00-ից հետո ոստիկանությունը կսկսի տուգանել. սահմանափակման ռեժիմը խախտողներին կպատժեն

Իսկ հունվար և փետրվար ամիսներին միասին գրացվել է տնտեսական ակտիվության` 8.7 տոկոս, արդյունաբերական` 15.3 տոկոս, շինարարության` 5.8 տոկոս, առևտրի շրջանառության` 6.3 տոկոս, ծառայությունների` 11.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության` 23.1 տոկոս և արտահանման` 8.8 տոկոս աճ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվել է սրճարանների ժամանցի վայրերի գործունեությունը։ Հանրապետությունում փակվել են առևտրի օբյեկտները (բացառությամբ պարենայինների):

Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։