Կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերը դեռ Հայաստան չեն հասել. նախարար

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստ է արվում միայն այն դեպքերում, երբ վարակակիրների հետ շփում ունեցած անձի մոտ են հիվանդության ախտանշաններ հայտնվում:
Sputnik

ԵՐԵՎԱն, 25 մարտի- Spurtnik. Կորոնավիրուսի ախտորոշման արագ՝ ռապիդ թեստերը դեռ Հայաստան չեն հասել. դրանք ճանապարհին են: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում պատգամավորներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Թեստերը ճանապարհին են, մենք ամեն օր սպասում ենք: Նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է մի խմբաքանակի: Բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան՝ ինքնաթիռների թռիչք, փակ ցամաքային սահմաններ»,- ասաց նախարարը:

Մինչ թեստերը կհասնեն Հայաստան, մասնագետներն այժմ քննարկում են դրանց ամենաարդյունավետ կիրառման տարբերակը՝ սահմանային անցակետե՞ր, պոլիկլինիկանե՞ր, թե՞ ինֆեկցիոն հիվանդանոց:

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Հարցին, թե ինչու առողջական խնդիրներով բուժհաստատություններ դիմող ոչ բոլոր անձանց են կորոնավիրուսի թեստ անում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ Հայաստանում թեստավորում են միայն հիվանդության ախտանշաններ ունեցող այն անձանց, որոնք վարակակիրների հետ շփում են ունեցել:

Հիշեցնենք՝ Հայաստանում այսօրվա ժամը 10:00-ի տվյալներով 265 վարակված կա կորոնավիրուսով:

18-ն առողջացել ու դուրս են գրվել հիվանդանոցից:

Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն