Իսպանացի ոստիկանները երգերով ուրախացնում են մեկուսացման մեջ գտնվողներին. տեսանյութ

Ալգեյդա քաղաքի պարեկայինները որոշել են սատարել իսպանացիներին, որոնք արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կարանտինի պատճառով մեկուսացած են իրենց տներում։ Նրանք շրջում են քաղաքի տարբեր շրջաններում ու հենց փողոցներում համերգներ են տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. El Nacional պարբերականը հայտնում է, որ իսպանական Մայորկայի ոստիկանները COVID-19-ի պատճառով մեկուսացված քաղաքացիների համար կիթառով համերգ են կազմակերպել։

16:00-ից հետո ոստիկանությունը կսկսի տուգանել. սահմանափակման ռեժիմը խախտողներին կպատժեն

Ալգեյդա քաղաքի պարեկայինները որոշել են այս ձևով սատարել իսպանացիներին, որոնք արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կարանտինի պատճառով մեկուսացված են իրենց տներում։ Նրանք շրջում են քաղաքի տարբեր շրջաններում ու հենց փողոցներում համերգներ են տալիս։

Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

Տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները ազդանշաններով հայտնում իրենց ժամանելու մասին։ Մարդիկ պատշգամբ են դուրս գալիս ու ծափողջույններով դիմավորում նրանց։

Ոստիկանները երգում են «En Joan Petit Quan Balla» մանկական երգը, քաղաքացիները ձայնակցում են նրանց։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից