Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ներկա պահին դեռ համարվում է արտոնյալ. Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ՌԴ-ից գազի գնման պայմանագրում գնի հաշվարկման նոր բանաձև կկիրառվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Աժ-ում անդրադարձավ նավթի համաշխարհային շուկայում նավթի գներին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա:

«Եթե մենք ունենանք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր այդ միտումների ուղղակի ազդեցությամբ, կարող է մենք այսօր ունենայինք սահմանին գազի շատ լավ գին, բայց կարող է կես տարի հետո այդ գինը լրիվ այլ լիներ»,- ասաց փոխվարչապետը:

Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն

Գրիգորյանի խոսքով` համաշխարհային շուկայում նավթի գների շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում անգամ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ներկա պահին դեռ համարվում է արտոնյալ:

«Հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում ու պրոցեսներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, ո մենք մտածենք, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` այսօրվա պայմանագրային բազան Հայաստանին հնարավորություն է տալիս պայմանագրում գազի գնի հաշվարկման նման բանաձև կիրառելու: Բայց խնդիրն այն է, թե որքանով դա նպաստավոր կլինի ՀՀ-ի համար:  

Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ–ում. սահմանափակումների ու բացառությունների ցանկը հրապարակվեց

Հիշեցնենք` 2019թ.–ի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։

Հայաստանն ապահովված է սննդով, բայց գներն աճում են. վարչապետն առաջարկեց վերահսկել