ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին:
«ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները: Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ»,– նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին:
Հիշեցնենք, որ 900005001947 հաշվեհամարին երեկ ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499 մլն դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407 է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 16-ով և դարձել 265. առողջացել է 16 քաղաքացի։
Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին
Այսօրվանից մեկ շաբաթով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը նույնպես սահմանափակվել է` տանից դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ձևաթուղթ, որտեղ նշված կլինի` ինչ նպատակով և ուր եք այցելում։