ՀՀ ոստիկանությունը մեկ շաբաթով դադարեցնում է մի քանի ստորաբաժանումների աշխատանքը

Մասնավորապես, անձնագրային և վիզաների վարչությունը և վարորդական իրավունքի վկայականի քննության բաժինը չեն աշխատի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնում է որոշ ծառայությունների սպասարկումը, որը պայմանավորված է երկրում հաստատված արտակարգ դրությամբ։

Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

Արտակարգ դրությունը գործում է Հայաստանում `մարտի 16-ից ապրիլի 14-ը:

Արդեն հայտնաբերվել է COVID-19 վարակի 249 դեպք, որից 14-ը առողջացել են:

«Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները»,- նշված է ոստիկանության Facebook-ի էջում։

Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից

Կորոնավիրուսի պատճառով ՀՀ իշխանությունների որոշմամբ՝ մարտի 25-ից 31-ը ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է, բացառությամբ ռազմավարական նշանակության կառույցների, քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվել է: