ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումը։ ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը լրագրողներին ասել է, որ սա արվում է միության տարածքում այդ ապրանքների առկայությունն ապահովելու համար։
«ԵԱՏՀ-ն որոշում է կայացրել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումն արգելելու մասին։ Այս որոշումն անհրաժեշտ է, որ մենք դիմակների, ակնոցների, բժիշկների հատուկ համազգեստի և այլ իրերի հուսալի պաշար ունենանք, ու ԵԱՏՄ տարածքից այդ ապրանքը չափազանց շատ արտահանելու վտանգ չլինի», - ասել է նա։
Կորոնավիրուսի պայմաններում կայուն տնտեսական զարգացում ապահովելուն ուղղված՝ ՌԴ ծրագրում նշված էր, որ ԵԱՏՀ-ն մինչև ապրիլի 15-ը պետք է որոշում կայացվեր COVID-19-ի համավարակի պատճառով ԵԱՏՄ-ից ծայրահեղ կարևորություն ունեցող դեղորայքի ու մի շարք այլ բժշկական ապրանքների արտահանումն արգելելու մասին։
Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել
Սլեպնևը նշել է նաև, որ ներմուծվող մի շարք բժշկական ապրանքների տուրքերի զրոյացման մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել։
«Կուզեի տեղեկացնել, որ հրապարակվել և ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը Եվրասիական միության տարածք վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցների, բժշկական միջոցների՝ առանց տուրքի ներմուծման վերաբերյալ որոշումը», - ասել է նա։
Այս որոշումն առաջարկում է զրոյացնել մի շարք համապատասխան ապրանքների մաքսային տուրքերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հասանելի կդառնան բուժաշխատողների, առողջապահական մարմինների համար։
ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ