Ալկոգելի շուկայում ստուգումներ են իրականացվում

Ալկոգելի շուկայում իրականացվող սոտւգումների արդյունքների վերաբերյալ տեսչական մարմինը կտեղեկացնի հանրությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում։

Ալկոգելի գինը չի բարձրացել և նույնիսկ կնվազի. ՏՄՊՊՀ

«Ստուգումները սկսվել են` հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրողները խախտումներ են թույլ տալիս»,–նշված է հաղորդագրության մեջ:

Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեսչական մարմինը կտեղեկացնի հանրությանը:

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացել էր ալկոգելի և դիմակների դեֆիցիտ։ Դեֆիցիտը վերանալուց հետո ալկոգելի գների բարձրացում տեղի ունեցավ, որին հաջորդեց ՏՄՊՊՀ–ի հայտարարությունը՝ վերահսկողություն կարվի, որպեսզի գներն անհարկի չաճեն։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 265 է։