Զոհ չունենք. Արցախի ՊՆ–ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը

Արցախի ՊՆ–ն կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հայկական կողմը զոհ ունի, սուտ է։

«Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է»,– նշված է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի Արցախի ՊՆ–ն կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:

Ականների վտանգը դեռ չի վերացել. Արցախի ԱԳՆ–ն` ամերիկյան ֆինանսավորումը դադարեցնելու մասին