Երևանի գիշերներում... տղամարդը դհոլ է նվագում. տեսանյութ

Արդեն ութ օր է` Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս ընթացքում մշտապես աղմկոտ Հանրապետության հրապարակը գրեթե ամայացել է։ Սակայն արտակարգ իրավիճակը չի անդրադարձել փողոցում նվագող որոշ երաժիշտների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երևանի կիսադատարկ փողոցներից մեկում մի տղամարդ դհոլ է նվագում, ընդ որում` այնքան եռանդով, ասես նրա առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ–լեցուն դահլիճը լինի։

Թեև տղամարդն իր ելույթից հետո հիացական ծափերի չի արժանանում, այդուհանդերձ կարծում ենք, որ այս տեսանյութն արժե դիտել։

Հուսանք` նրա կատարումը կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Sputnik Արմենիան համոզված է, որ շուտով բոլորս կվերադառնանք մեր սովորական առօրյային և կկարողանանք վայելել անհայտ ու տաղանդավոր երաժշտի կենդանի կատարումը։

Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում

Երբ երգում են բոլորը. անհավանական ֆլեշմոբ ինքնամեկուսացած Իտալիայում

Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ