ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik.Հայաստանում նոր մեկուսարան են առանձնացրել կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 235 դեպք է գրանցվել։ Մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Կարդացեք նաև` ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին