Լավ լուր նախարարից. Հայաստանում 14 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից

Ընդհանուր առմամբ, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի, որոնցից 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից էին, իսկ 51-ը՝ հատուկ վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 24 մարտի- Spurtnik. Հայաստանում այս պահին կորոնավիրուսից բուժված 14 քաղաքացի կա։ Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ բուժվածներից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից են։

Տնից առանց անհրաժեշտության դուրս գալու համար քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության

Նրանց մոտ հաստատվել էր վիրուսը, թեպետ նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել։ Առողջացած քաղաքացիներից ևս 2-ը բուժվում էին «Նորք» կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում։

«Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն»,- ուրախալի լուրերի շարքը շարունակել է նախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ,  մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի, որոնցից 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից էին,  իսկ 51-ը՝ հատուկ վայրում։

Հիշեցնենք, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249–ի։ Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Տնից առանց անհրաժեշտության դուրս գալու համար քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը: