Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

Հայաստանի մայրաքաղաք Երևանում արդեն արտակարգ դրության արտակարգ խստացումների պատկերը երևում է:
Sputnik

ԵՐԵՎԱն, 24 մարտի- Spurtnik. Ժամը 23 ։ 00-ից սկսած Հայաստանում արտակարգ դրության սահմանափակումների խստացումներն ուժի մեջ են մտել։ Sputnik Արմենիայի թղթակիցները ֆիքսել են ահա այսպիսի պատկերներ Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Փաստորեն, նույնիսկ խաղաղության պայմաններում նման բան կարելի է տեսնել, եթե սպառնալիքի անունը կորոնավիրուս է։

Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն էր հայտարարվել:

Այսօրվանից, սակայն, գործում են նոր սահմանափակումներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը, և մարդկանց միայն կենսական անհրաժեշտության տեղաշարժը: Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտության տրամաբանության մեջ:

Մարտի 25-ից սկսած՝ տնից դուրս եկող ցանկացած քաղաքացի իր մոտ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժի ձևաթուղթ, որի օրինակը կսահմանի պարետատունը:

Մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249–ի։ Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Տնից առանց անհրաժեշտության դուրս գալու համար քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության