Իվետա Տոնոյանը նշանվել է. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Իվետա Տոնոյանի նշանադրության արարողության մասնակիցների թիվը չի գերազանցել 20–ը, իսկ ընտրյալը նրա դասընկերն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ արարողությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ։

«Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և արտակարգ դրության թելադրած պայմաններից: Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, որը վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում և վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով»,– նշված է հոդվածում:

Իվետա Տոնոյանը ծնվել է ծնվել է 1981թ. նոյեմբերի 22-ին Երևանում: 2002թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրող:

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

2003-2010թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող: 2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 2012-2017թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է: 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: