«Ես հո ապուշ չե՞մ». Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի և փոխնակ մոր մասին լուրերին

Պետրոսյանն ու նրա սիրեցյալը չեն մեկնաբանում լուրերն այն մասին, որ Դուբայում փոխնակ մայրը նրանց համար երեխա է լույս աշխարհ բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայտնի երգիծաբան և շոումեն Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, օրերս վերադարձել են Դուբայից, որտեղ տոնում էին Տատյանայի 31-ամյակը։

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել ճիշտ լվացվելու ձևը

Դրանից հետո, ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», լուրեր են պտտվում, որ Դուբայում փոխնակ մայրը երեխա է պարգևել հայտնի զույգին։

Հատկանշական է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան հրաժարվել են մեկնաբանել այս նորությունը։

Աղբյուրի համաձայն` երգիծաբանի ընկերները զարմացել են, երբ լսել են Պետրոսյանի հայրանալու լուրը։

Պետրոսյանի ընկերը` գրող Գեորգի Տերիկովը, վստահեցրել է, որ իր հետ զրույցում հումորիստն ասել է, որ այդ ամենը անհեթեթություն է և սուտ։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ

«Ես հո ապուշ չե՞մ։ Ինչի՞ս է պետք փոխնակ մայրը։ Ես երեխա ունենալ չե՞մ կարող», – Պետրոսյանի խոսքերն է մեջբերել նրա գործընկերը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի, որի անունը Վիկտորյա է։ Նա այժմ ապրում է Մոսկվայում, Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ստեպանենկոյի հետ ամուսնալուծությունից հետո Վիկտորյան դադարել է շփվել հոր հետ։

«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը