ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին

Մեծ թվով երեխաներ համապատասխան տեխնիկական միջոցներ չունեն հեռավար դասերին մասնակցելու համար։ Խորհրդարանը կոչ է անում օգնել անապահով ընտանիքների աշակերտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող դպրոցներին (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի), որոնք էլ իրենց հերթին դրանք կփոխանցեն համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ընտանիքներին։ Նման որոշում է կայացրել այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

«Սա արձակուրդ չէ, երեխաները չպետք է դրսում խմբերով խաղան». Արայիկ Հարությունյան

«Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի»,- ասված է Արարատ Միրզոյանի տարածած հայտարարության մեջ։

Աժ նախագահը հույս է հայտնել, որ կգտնվեն նաև մեծ թվով պետական ու մասնավոր կազմակերպություններ և անհատներ, որոնք ևս կմիանան ակցիային ու իրենց աշխատող, բայց չօգտագործվող համակարգիչները կնվիրեն դրա կարիքն ունեցող երեխաներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման:

ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել