Արտաշատի խանութներից մեկում մանրը վերադարձնում են գոգաթիակով. տեսանյութ

Արտաշատ քաղաքում աշխատող գանձապահը խուսափում է մետաղադրամը ձեռքից ձեռք փոխանցել և գտել է գնորդից 1 մետր հեռավորություն պահելու ձևը։
Sputnik

Արտաշատում նույնպես պաշտպանվում են կորոնավիրուսից` կանխելով հիվանդության տարածումը։ Facebook սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են խանութում իրար հետ շփվում գնորդներն ու գանձապահը։

Օգտատերն իր հրապարակած տեսանյութը վերնագրել է այսպես. «Ամենաապահով Արտաշատ»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գանձապահը զգուշանում ու մանրը գնորդին փոխանցում գոգաթիակով։ Չնայած դրան, խանութում մթնոլորտը լարված չէ` այդ ընթացքում ասում–խոսում են, ծիծաղում։ Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 235–ի։

Կատակ-երգ՝ կորոնավիրուսի թեմայով. հայ աղջիկների կատարումը շատերն են հավանել