ՌԱԴԻՈ

Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում են լրացում կատարել «Տեղական ինքնակառամարման մասին» ՀՀ օրենքում։
Sputnik
Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը

Նոր նախագծի համաձայն` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համայնքի ավագանուն առաջարկում է հավանություն տալ նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկը։

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը

Անի Սամսոնյանի փոխանցմամբ` վերջին ամիսների ընթացքում ակնառու դարձավ, որ համայնքը, մասնավորապես, Երևանը, նվիրատվություն և նվիրաբերություններ է վերցնում իրավաբանական անձանցից, և ավագանին, որպես համայնքին, քաղաքապետին վերահսկող մարմին, այդ մասին տեղեկանում է post-factum տարբերակով։

Աննա Հակոբյանը խոսեց նախկին օլիգարխների` իր հիմնադրամին նվիրատվություն տալու մասին

«Այդ դեպքում հնարավոր չի լինում կանխարգելել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ քաղաքապետարանի և իրավաբանական անձանց, տնտեսվարող սուբյեկտների միջև։ Մենք ասում ենք, որ եթե կա տնտեսվարող սուբյեկտ, որը համայնքին նվիրում է որևէ գույք, ապա պետք է վստահ լինենք, որ այդ սուբյեկտը համայնքից չի ստացել որևէ ծառայություն, օրինակ` շինարարության թույլատրություն կամ ինքնակամ վերցված որևէ տարածքի օրինականացում»,– նշում է պատգամավորը։ 

Քաղաքապետարանը նվիրատվություն է ստացել «Փարկինգ Սիթի Սերվիսը»

Սամսոնյանի դիտարկմամբ` շատ կարևոր է, որպեսզի ավագանին կարողանա ժամանակին բացահայտել նման կապերն ու դրանով կանխարգելել կոռուպցիոն ռիսկերը։ Պատգամավորը հիշատակում է այն ժամանակահատվածը, երբ ընդգրկված էր Երևանի ավագանու կազմում, և վերհիշում այն պրակտիկան, երբ քաղաքապետը մինչև գործարք կնքելն այն ներկայացրել է ավագանու հավանությանը։ Ըստ նրա` դա պետք է ամրագրվի օրենսդրորեն, որպեսզի համայնքի ղեկավարը հայեցողական մոտեցում չցուցաբերի որևէ հարցի նկատմամբ։ 

«Քննարկումն առաջին ընթերցմամբ անցավ։ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ «դեմ» քվեարկեցին, ոմանք` «կողմ»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր հերթին ներկայացրել էր առաջարկներ, որոնք ընդունեցինք։ Ընդհանուր առմամբ` կա բովանդակային քննարկում։ Բայց այստեղ շատ կարևոր է կամքը։ Արդյո՞ք այս նախագիծն ընդունելի է իշխանության համար, որովհետև այն մեծապես նպաստելու է և ստիպելու է համայնքի ղեկավարին, որպեսզի հաշվետու լինի ավագանուն, որպես կարևոր ինստիտուտի»,– նշում է պատգամավորը։ 

Պատգամավորի կարծիքով` եթե ուզում են, որ գործընթացը լինի թափանցիկ, ուրեմն պետք է կողմ քվերակեն իրենց նախագծին, հակառակ դեպքում՝ կստացվի, որ իշխող ուժը դեմ է այս նախաձեռնությանը, ինչը պատգամավորի համար կլինի տարօրինակ, քանի որ նախկինում Երևանի աղմկահարույց նվիրատվությունների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչներն էին առաջարկում հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում։ Ըստ այդմ` պետք է թույլ տալ, որ ավագանին լիարժեքորեն կատարի իր աշխատանքը, որպեսզի մտահոգություններ չլինեն։ 

Տեր-Վարդանյան. «Անցած տարվա նվիրատվությունները քանակային և որակային առումով նշանակալի են»