Խորհրդակցություն ՊՆ-ում․ Արտակ Դավթյանը ներկայացրել է ԶՈՒ նորանշանակ պաշտոնյային

Խորհրդակցության ընթացքում ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել նաև զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զոհ չունենք. Արցախի ՊՆ–ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:

Ստուգայց ՊԲ զորամասեր. ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար