ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հիմնադրամը Հայաստանին 100 միլիոն դրամ է տրամադրել կոորնավիրուսի դեմ պայքարի համար։
50 միլիոն դրամը կստանա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որում բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։
«Միջոցների մեծ մասն ուղղվելու է հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բժշկական անձնակազմին խրախուսելուն։ Գումարի մյուս մասը կծառայի հիվանդանոցը վերազինելուն», - նշված է հաղորդագրության մեջ։
«Տաշիրը» 50 միլիոն դրամ կուղղի նաև կառավարական հաշվին, որը ստեղծվել է կորոնավիրուսին հակազդելու համար։
ՀՀ քաղաքացիները կարող են Բելառուսով հայրենիք վերադառնալ․ դեսպան
Իսկ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայաստանի բժշկական կենտրոններին արհեստական շնչառության 10 սարք էր տրամադրել։
Հաղթել կորոնավիրուսին. «Ռոսիա սեգոդնյան» Չինաստանի փորձի մասին գիրք կթողարկի
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու 235 հաստատված դեպք կա։ Երկու մարդ բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից: