Ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով կհետաձգվեն

Օլիմպիական խաղերի հետաձգման մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվականը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանա՞ն. ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել

Նա համապատասխան առաջարկություն է արել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, որն ընդունել է վարչապետի առաջարկը:

Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին Տոկիոյում ՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Ավելի վաղ մի շարք երկրներ ՄՕԿ-ին կոչ էին արել հետաձգել ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ իրենք մարզիկներին չեն ուղարկի մրցումներին, եթե Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակացույցը չփոխվի:

Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել