Երևանում 30 տարեկան երիտասարդը վնասել է երակներն ու որոշել է նետվել պատշգամբից

Ահազանգից հետո օգնության են հասել փրկարարները, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մարտի 23-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից:

Ինչու է բժիշկն ինքնասպան եղել․ նոր մանրամասներ

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,– տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Երևանում փեսան սպանել է աներոջը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տավուշում երիտասարդների վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել. տեսանյութ