Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Գոռը վերջերս է հաղթանակած վերադարձել Լեհաստանի Վրոցլավ քաղաքից: Առաջին միջազգային մրցումները հաջողությամբ են պսակվել: Նա վերադարձել է ոսկե մեդալով ու նոր երազանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Ոսկե մեդալը Լեհաստանի Վրոցլավ քաղաքից Գյումրի բերած 15-ամյա հրաձիգ Գոռ Խաչատրյանը դեռ մեկուկես տարի առաջ ոչինչ չգիտեր հրաձգության մասին, իսկ այսօր արդեն լրջորեն մտածում է աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է հրաձիգ դարձել, ինչ զենքով է հաղթել ու ինչ երազանք ունի այսօր։

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Փետրվարի 26-ին Գոռը հրաձգության Եվրոպայի առաջնությունում, գերազանցելով բոլոր մրցակիցներին, նվաճեց աշխարհամասի երիտասարդների հաղթողի կոչումը։ Պատանի մարզիկը, խոցելով 382 թիրախ, բացի չեմպիոնական տիտղոսի արժանանալուց, նաև լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Գոռը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան է: Հաջողություններ է գրանցել կարճ ժամանակահատվածում։ Ասում է` հրաձգությամբ սկսել է զբաղվել ընդամենը 1 տարի 5 ամիս առաջ հայրիկի առաջարկով:

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

«Մինչ այդ ես չգիտեի, որ նման մարզաձև կա: Հայրիկս պատմեց, ես գնացի ու տարվեցի այս մարզաձևով»,– ասաց նա:

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Տղային քաջալերում է նաև մարզիչը՝ Հովհաննես Մարգարյանը, որի շնորհիվ էլ Գոռը շատ կարճ ժամանակում յուրացրել է հրաձգության հմտությունները։

Այսօր էլ Գոռը շարունակում է պարապել: Տղային չի ընկճում նաև հանգամանքը, որ իր զենք բավականին հին է, իսկ նորը ձեռք բերելը թանկ հաճույք է:

«Հիմա շատ երկրներում նոր զենքերով են պարապում, որոնց տեխնիկական հնարավորություններն ավելի լավն են ու կատարելագործված: Ցավոք, նորն ունենալը դժվար է. 2 հազար եվրո արժի: Հենց նույն զենքով էլ մրցումներին մասնակցել եմ»,- պատմում է Գոռը:

Նա երազում է լավ մարզիկ դառնալ ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, թեև սիրում է նաև ծրագրավորումը, սովորում է Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ծրագրավորման բաժնում։

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Գոռ Խաչատրյանը նախքան այս հաջողություններն ունեցել է նաև այլ հաղթանակներ։ 2019 թվականի նոյեմբերին մասնակցել է ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը, վազող թիրախ, նորմալ վազք, 10մ /20+20 կրակոց/, 10մ /30+30 կրակոց/ տղամարդկանց վարժություններում զբաղեցրել պատվավոր առաջին և երկրորդ տեղերը: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումներին, վազող թիրախ, խառը վազք մրցաձևերում զբաղեցրել պատվավոր առաջին մրցանակային տեղերը:

«Ուզում եմ` ամեն մեկս մեր սենյակն ունենանք». գյումրեցի երեխաները երազում են տուն ունենալ