Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

Եկեք անկեղծ լինենք: Երբ մարդկությանը սպառնում է համաճարակը, այլ վտանգների մասին խոսելն այնքան էլ տեղին չէ։ Եվ, այնումենայնիվ, լինում են պահեր, երբ բոլորս հանկարծ գիտակցում ենք, թե որքան անպաշտպան է մեր երկնագույն մոլորակը:
Sputnik
Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

Մի քանի ժամ առաջ մեր կողքով սուրաց բավական խոշոր մի աստերոիդ, իսկ մոտ մեկ ամսից Երկրին է մոտենալու հսկայական մի աստերոիդ՝ Մանհեթենի չափ։ Միանգամից ասեմ, որ այն մեր մոլորակից շատ հեռու է անցնելու և բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա: 

Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

Հետաքրքիր է, որ բոլոր առաջատար աստղագետները, միջազգային լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ խուճապի պատճառ չկա և միևնույն ժամանակ նկարագրում, թե ինչ կլիներ, եթե երկնային այդ մարմինը, այնուամենայնիվ, բախվեր մեր մոլորակին: Հետևանքները ահավոր էին լինելու, որովհետև աստերոիդը շատ մեծ է: Իսկ չափը վճռորոշ նշանակություն ունի: Հիշո՞ւմ եք՝ 2013 թվականի փետրվարին Չելյաբինսկի մոտակայքում երկնաքար ընկավ Չեբարկուլ լճի մեջ: Իրականում լճի մեջ հայտնաբերված կտորները, որոնցից ամենամեծը մոտ 500 կիլոգրամ էր, ընդամենը բեկորներն էին, իսկ ինքը՝ բոլիդը, պայթել էր 25 կիլոմետր բարձրության վրա: Հետևանքները, այսպես ասենք, համեմատաբար մեղմ էին. տուժեց շուրջ 1500 մարդ՝ հիմնականում կոտրված ապակիների կտորտանքներից: Այդ երկնային մարմնի տրամագիծը 20 մետր էր:

Հիմա հիշեք այսպես կոչված Տունգուսկայի մետեորիտը, որը Սիբիրյան տայգայում ընկավ ավելի քան մեկ դար առաջ՝ 1908 թվականին: Լավ էր, որ Սիբիրում ընկավ, որովհետև եթե ավելի խիտ բնակեցված վայրում ընկներ, հսկայական ավերածություններ էր պատճառելու: Իսկ գրեթե անմարդաբնակ այդ վայրում տուժեց հիմնականում միայն անտառը՝ ոչնչացվեց 8 միլիոն ծառ: Այդ մետեորիտի տրամագիծը, ըստ մասնագետների գնահատականների, 50 մետր էր:

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Գիտնականները այսպիսի ենթադրություն են անում՝ Տունգուսկայի կամ Չելյաբինսկի տիպի երկնաքարերը կարող են Երկրի վրա ընկնել 100 տարին մեկ: Փաստորեն, վերջին մոտ մեկ դարի ընթացքում այդպես էլ եղել է: Շատ ավելի մեծ աստերոիդներ՝ մոտավորապես ֆուտբոլային խաղադաշտի չափ, որոնք էական վնաս կհասցնեն, կարող են բախվել մեր մոլորակի հետ 5 հազար տարին մեկ: Իսկ ողջ մարդկության համար աղետաբեր բախում կարող է տեղի ունենալ միլիոն տարվա ընթացքում մեկ անգամ: 

Նախորդ սերունդները նման երկնային աղետները կանխելու հնարավորություն պարզապես չեն ունեցել զուտ տեխնիկական պատճառներով: Մենք հիմա ունենք: Եվ ինչ-որ բան արվում է: Մի քանի տարի առաջ տեղի ունեցավ շատ ներկայացուցչական համաժողով՝ հավաքվել էին աշխարհի ամենահայտնի գիտնականները, տարբեր ոլորտների մասնագետները, տիեզերագնացները: Եվ նրանք փաստեցին, որ առաջին հերթին անհրաժեշտ է հարյուրապատկել, ոչ թե տասնապատկել, այլ հարյուրապատկել ջանքերը Երկրին սպառնացող օբյեկտները հայտնաբերելու և դրանց հետևելու նպատակով: Որովհետև, համաձայնեք, ամենագլխավորը վտանգի աղբյուրը հայտնաբերելն է:

Ուրբաթ 13. պետք է ամեն ինչից զգուշանա՞լ, թե՞ դատարկ բան է

Նյույորքյան զույգ երկնաքերների առաջին փորձությունը. սպանվելու էին 50 հազար մարդ

Չելյաբինսկի մետեորիտը մենք պարզապես, այսպես ասած, բաց էինք թողել: Ոչ ոք նախօրոք չէր նկատել այն և չէր զգուշացրել: 
Հայտնաբերելուց հետո երկրորդ խնդիրը դեպի Երկիր թռչող երկնաքարը չեզոքացնելն է, այսինքն` պարզապես ոչնչացնելը: Այս ուղղությամբ էլ են արդեն աշխատանքներ տարվում: Մասնավորապես, դանիական մի կազմակերպություն մշակել է կոնկրետ ծրագիր, որի էությունը հետևյալն է: Երբ տիեզերքում վտանգ ներկայացնող աստերոիդ է հայտնաբերվում, որը ըստ հաշվարկների պետք է Երկիր հասնի, ասենք, 100 օր անց, մեր մոլորակից դրա ուղղությամբ անմիջապես ուղարկվում է հրթիռ, որը, մոտենալով աստերոիդին, արձակում է պայթուցիկով լիցքավորված առաջին կայանը: Կայանը մխրճվում է աստերոիդի մեջ և խառնարան, այսինքն` պարզապես մեծ փոս է առաջացնում: Դրանից անմիջապես հետո հրթիռից դեպի աստերոիդ է ուղղվում երկրորդ նման կայանը, որը մտնում է այդ խառնարանի մեջ և, այսպես ասած, ներսից է պայթեցնում աստերոիդը:

Բոլոր դեպքերում, համաձայնեք` սա համամարդկային խնդիր է, որը նաև հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում: Որտեղի՞ց այդ փողը: Իսկ դուք երբևէ հաշվե՞լ եք, թե որքան են աշխարհի պետությունները ծախսում ռազմական կարիքների, այսինքն, պարզ ասած՝ միմյանց ոչնչացնելու համար: Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել՝ եթե ինչ-որ մեկը այնտեղից՝ դրսից նայում է մեզ, ինչ է մտածում մեր մասին:

Տիեզերքից եկող վտանգը թողած՝ այս տարօրինակ էակները իրենց ողջ ջանքերն ու միջոցներն ուղղել են մի նպատակի՝ թե ինչպես ավելի վարպետորեն բնաջնջեն միմյանց: Իրոք տխուր է։

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք