Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ոմանց մտահոգել է նաև սեփական ավտոմեքենայի ճակատագիրը։ Sputnik Արմենիայի լուսանկարիչը «բախվել» է կորոնավիրուսից «դիմակով» պաշտպանված մի ավտոմեքենայի։
Sputnik

Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, կորոնավիրուսից «պաշտպանված» ավտոմեքենա է հայտնվել։ «Nissan Leaf» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր «նժույգի» դիմային հատվածին երկնագույն կտոր է ամրացրել, որը շատ նման է պաշտպանիչ դիմակի։

Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից

Sputnik Արմենիայի լուսանկարիչը գնահատել է վարորդի հումորը։

Հիշեցնենք` Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։