Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել

Վաղ առավոտից ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

«Լաբորատորիայում իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ»,–նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Հայտնել էինք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 194 է։ Այս ցուցանիշը չէր փոխվել երեկ երեկոյան հայտնած ցուցանիշի համեմատ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Այսօր ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի