ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ երեկոյան և այսօր առավոտյան նույնն է`194։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշենք, որ երեկ առավոտվա տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների թիվը 190 էր։ Սակայն երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանի իր էջով ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է արձանագրվել։
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։
Ինչպե՞ս է հնարավոր սպանել վիրուսը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել