Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը վստահեցնում է, որ հոսպիտալում բուժվողների մեջ ոստիկաններ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ոստիկանության հոսպիտալը ևս ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրին։

Խնդրում ու հորդորում են. ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանությունը

«Այս պահին ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսից բուժվում է 59 քաղաքացի»,- ասաց նա։

Նշված քաղաքացիների թվում, ըստ նրա, ոստիկաններ չկան։ Փոխոստիկանապետը հայտնեց, որ ոստիկանների շարքերում եղել են կորոնավիրուսի թեստ հանձնողներ, բայց նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել։

Մինչ այդ փոխոստիկանապետը նաև հայտնել էր, որ կան մեկուսացման մեջ գտնվող ոստիկաններ, իսկ նրանցից մեկն այս պահին ընտանիքով մեկուսացված է Ծաղկաձորում։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ քաղաքացիները բուժվում են կորոնավիրուսից։

Նրա խոսքով` Երևանում այս պահին նման 5 բուժհաստատություն կա, ևս երկուսը՝ մարզերում։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան