Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ սահմանը կարելի է հատել միայն Սադախլոյով

Քաղաքացիների համար մյուս անցակետերը փակ կլինեն, իսկ Սադախլոյի անցակետը կաշխատի սահմանափակ ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Տեղեկությունը հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարված։ Վրաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է մարտի 21–ից սկսած։

Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում»