Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով. լուսանկարներ

Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ հիվանդանոցի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ մեկուսարանի է վերածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։

«Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ մարզպետարանի` այդ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ, որոնք տրամադրել են պաշտպանիչ բժշկական արտահագուստ և ակնոցներ, տեսահսկման սարքավորումներ, սպիտակեղեն և անկողնասարքեր, տաք սնունդ։

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ քաղաքացիները բուժվում են կորոնավիրուսից։

Նրա խոսքով` Երևանում այս պահին նման 5 բուժհաստատություն կա, ևս երկուսը՝ մարզերում։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել