Ականների վտանգը դեռ չի վերացել. Արցախի ԱԳՆ–ն` ամերիկյան ֆինանսավորումը դադարեցնելու մասին

Արցախի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արցախի արտգործնախարարությունը հայտնում է, որ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները:

«Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար։ Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին:

ԱՄՆ-ն կրճատեց Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը. քաղաքագետը նշում է որոշման պատճառները

ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, և 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

Միաժամանակ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Արցախում լիահույս են, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։

Արցախի սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցները պակասել են