ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային մեկուսացման անցնելու որոշում է կայացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված բժիշկն նրան պատվաստում է արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկը Մերկելին «պնևմոկոկի դեմ պատվաստում է արել»։
Ցերեկը կանցլերը Բեռլինում պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել կարանտինի միջոցների մասին, նշել, որ Գերմանիայում պետք է սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը։
Հիմա կարելի է դուրս գալ միայն աշխատանքի, բժշկի կամ սպորտով զբաղվելու համար,-ասել է նա։
Խանութների մեծ մասը փակ է, բաց են միայն մթերայինները, դեղատները, կենդանիների խանութները։ Աշխատանքը դադարեցնելու են բարերը, ակումբները, թատրոններն ու հանրային ժամանցի վայրերը։
Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը մեկ օրում աճել են 1948-ով՝ գերազանցելով 18,6 հազարը, 55 մարդ մահացել է։