Իտալացիները տնից դուրս գալու հնարամիտ ձև են գտել․ նրանց օգնում են փափուկ խաղալիքները

Կորոնավիրուսից մեկուսացած իտալացիների համար տանից դուրս գալու օրինական տարբերակներից մեկը շանը զբոսնելու տանելն է, իսկ իտալացիներից ոմանք «օրինական զբոսանքից» հետ չմնալու հնարամիտ լուծում են գտել։
Sputnik

Արտակարգ դրության պատճառով Իտալիայի բնակիչները միայն խիստ անհրաժեշտության դեպքում կարող են տնից դուրս գալ։ Տանը մնալուց ձանձրացած իտալացիները օրենքը «չխախտելու» մի քանի հնարք են գտել։ Արտակարգ դրության պայմաններում Իտալիայում զբոսնելու օրինական տարբերակներից մեկը համարվում է շներին ման տալը, իսկ իտալացիներից շատերը սկսել են հարևանի շանը «պարտքով վերցնել», որպեսզի մի քիչ մաքուր օդ շնչեն։

Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ

Իտալացի շունիկները հաստատ երջանիկ են՝ օրական ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի անգամ են դուրս գալիս զբոսանքի։

Որոշներն էլ խորամանկության են դիմել և ոչ իրական՝ փափուկ խաղալիք շնիկներին, վզկապ են կապել ու նրանց հետ դուրս եկել զբոսնելու։ Նման հնարամիտ մի իտալացու մասնակցությամբ համացանցում տեսանյութ է հայտնվել։ Դիմակով ու ձեռնոցով տղան ման է ածում երկար, սև վզափոկով, սպիտակ փափուկ խաղալիք շանը։ Տղամարդն այնքան լուրջ տեսք ունի, որ ակամայից մի անգամ էլ ես նայում, որ համոզվես՝ արդյո՞ք շունն իրական չէ։

Լեգզինկան ընդդեմ կորոնավիրուսի, կամ լավ տրամադրությունը միայն կօգնի. տեսանյութ