ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Ավրորայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ararat Challenge շարժման հանգանակությունները կուղղվեն առաջնագծում պայքարող բժիշկների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք Հայաստանի հիվանդանոցներին։
«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում մտադիր ենք շարունակել մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին։ Միաժամանակ աջակցելու ենք Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների:
«Ավրորան» կոչ է անում միանալ իրենց` կորոնավիրուսը հաղթահարելու ջանքերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված` մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որի կտևի մինչև ապրիլի 14-ը։
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է։
Լավ լուր. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերը չի աճել