Կարանտինի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվում են երաժիշտների հյուրախաղերն ու համերգները։ Այդ է պատճառը, որ աստղերը որոշել են խրախուսել երկրպագուներին և անվճար առցանց համերգներ կազմակերպել նրանց համար։ Ռոբի Ուիլյամսն արդեն երրորդ օրն անընդմեջ Intagram–ում երգեր է երգում։ Երգերը նրան պատվիրում են բաժանորդները։
Կորոնավիրուսը «խփել է» նաև մարմնավաճառների գործին. նրանց մի մասն անցել է օնլայն տարբերակի
Համապատասխան տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է օգտատեր Վիտալինա Յաշչենկոն։
«Տարվա պանկ։ Robbie Williams–ը երեք օր է՝ Intagram–ում պատվերով երգեր է կատարում։ Հանդիսատեսը նույնիսկ նոր անուն է հորինել` #coronaoke կորոնա+կարաոկե», – տեսանյութին կից գրել է Վիտալինան։
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտնիներից շատերն ուղիղ եթեր են դուրս գալիս` կոչ անելով մարդկանց խուճապի չմատնվել։ Երկրպագուները կարծես թե հավանել են նրանց նախաձեռնությունը։