Լեզգինկան ընդդեմ կորոնավիրուսի, կամ լավ տրամադրությունը միայն կօգնի. տեսանյութ

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում պաշտպանիչ կոստյումներով մարդիկ լեզգինկա են պարում։ Պայքարելով աշխարհը վարակած կորոնավիրուսի դեմ, նրանք լավ տրամադրությունը պահպանում են նաև կարանտինի ժամանակ:
Sputnik

Չնայած կորոնավիրուսի համավարակի մասին աշխարհի տարբեր ծայրերից եկող լուրերին ՝ մարդիկ փորձում են պահպանել լավ տրամադրությունը։ Չէ որ տրամադրվածությունն ու տրամադրությունը շատ կարևոր են այս հարցում։

Բժիշկները շնորհավորել են Հայաստանում մեկուսացված կանանցից մեկի ծննդյան օրը. տեսանյութ

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են պաշտպանիչ կոստյումներով մարդիկ լեզգինկա պարում։ Նրանցից մեկը հայտնվում է շրջանի կենտրոնում ու շատ աշխույժ պար ցուցադրում, իսկ մնացածը միանում և ծափահարում են։

Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

Կենտրոնական պարողն այնքան արագ ու վստահ է շարժումներն անում, որ թվում է, թե պրոֆեսիոնալ պարող է։

Ըստ երեւույթին, այդ կերպ մարդիկ փորձում են չընկնել հուսահատության գիրկը, պահպանել լավ տրամադրությունն անգամ կարանտինի ժամանակ:

«Պինդ մնացեք հայեր ջան»․ հուզիչ տեսանյութ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերից