ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայտնի շոումեն, կատակերգու Եվգենի Պետրոսյանը Instagram- ի իր էջում հետևորդներին պատմել է, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ: Տեսանյութում արտիստն ասում է, որ այժմ ճիշտ ժամանակն է հետևել սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին և պահպանելու զգոնությունը։
«Լավ է, որ Ռուսաստանում կանխարգելիչ գործողություններ են իրականացնում: Այնուամենայնիվ, ինձ տխրեցնում է, որ որոշ մարդիկ անխոհեմ խուճապ են տարածում: Մենք պետք է գտնենք ոսկե միջինը`զգուշության և խուճապի միջև», - տեսանյութում ասում է Պետրոսյանը:
Ավելին, արտիստը ցույց է տալիս, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերն ու հասարակական վայրերում փռշտալիս կամ հազալիս փակել բերանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան:
«Մաղթում եմ ձեզ առողջություն», - եզրափակում է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին 74-ամյա Պետրոսյանն ամուսնացավ իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Պետրոսյանը բեմում ելույթ է ունենում ավելի քան կես դար, բայց վերջին 1,5-2 տարիների ընթացքում պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ՝ իր նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության պատճառով:
«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը
Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։