Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են

Հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: 

Ինչպես տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայք էջը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքներ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են

«Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան»,–ասված է հայտարարության մեջ:

Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։Ապաքինվել են 2–ը։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանումարտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։