ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ղազախական «Աստանան» երկրպագուների քվեարկության շնորհիվ պարզել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացողին: Հաղթող է ճանաչվել հայազգի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է Sports.kz-ն։
Մարտին «Աստանան» առաջնությունում 3 խաղ է անցկացրել, ևս մեկը Ղազախստանի սուպերգավաթի խաղարկությունում, որտեղ հաղթանակ է տարել 1:0 հաշվով իր մրցակցի` «Кайсара» ակումբի հետ պայքարում։
Քվեարկության գրեթե ամբողջ ընթացքում առաջատարը եղել է Պիերոս Սոտիրիուն, բայց ավարտից առաջ նրան շրջանցել է Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 34.22 տոկոսը:
Բարսեղյանն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ «Օրդաբասիի» հետ խաղում և դարձել է գոլի հեղինակ «Ակտաուի» դեմ խաղում:
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը