Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Պլասիդո Դոմինգոն երկրպագուներին հայտնել է, որ կորոնավիրուսն ախտորոշող իր թեստը դրական է եղել է և, որ ինքն ու իր ընտանիքի բոլոր անդամներն ինքնամեկուսացած են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Իսպանացի  տենոր, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն ևս վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 190. նոր տվյալներ

«Իմ բարոյական պարտքն եմ համարում Ձեզ ասել, որ ես վարակվել եմ կորոնավիրուսով: Իմ ընտանիքի բոլոր անդամներն այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ, այնքան ժամանակ, որքան բժիշկներն ասեն: Այժմ բոլորս մեզ լավ ենք զգում, բայց ինձ մոտ ջերմություն և հազ կա: Բոլորին խնդրում եմ լինել չափազանց զգույշ, հետևել բժիշկների ցուցումներին, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանցից առնվազն 6 ոտնաչափ հեռավորության պահել։ Մենք պետք է ամեն ինչ անենք վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար»,– գրել է Դոմինգոն։

Նա հուսով է, որ հնարավորինս շուտ կվերադառնա իր բնականոն առօրյաին:

Պլասիդո Դոմինգոն առ այսօր կատարել է 128 օպերային դեր՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն: Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ): Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ:

Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը