1400 միայնակ տարեցներ, սիրիահայ փախստականներ օգնություն կստանան. ՀՄՏԿ

Օգնություն ստացողների թվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք և հանրակացարանաբնակ անձանց մի մասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից(ՀՄՏԿ)։

Վրաստանից Հայաստան տեղափոխվածները կլինեն հսկողության տակ

«Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի։

Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։ Ապաքինվել են 2–ը։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։