ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով երկրում մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, որոնցից մեկը բուժվել է։
«Վիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը դիմում է նախագահին, որպեսզի նա մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարի», – ասել է Գախարիան։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև ապրիլի 21-ը։
Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները
Մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակեց սահմանը օտարերկրացիների համար` բացառությամբ հատուկ դեպքերի։ Մարտի 20-ին փակեց օդային հաղորդակցությունը, չեղարկվեցին բոլոր ուղղություններով չվերթերը։
Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ․ նախարարը նոր մանրամասներ է հայտնել
Վրաստանում փակ են կրթական բոլոր հաստատությունները։ Հեռավար աշխատանքի են անցել պետական բոլոր գերատեսչություններն ու մասնավոր կազմակերպությունների մի մասը։ Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, մի շարք պատարագներ էլ չեղարկվել են։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել