ՌԱԴԻՈ

Այս ժամի նորությունները` Sputnik Արմենիայի ռադիոեթերի տեսահեռարձակմամբ

Թեմաները` Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ, առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել։ «Գծատերերին պետք է հարկային արտոնություններ տալ», կարծում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավարը։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։
Sputnik

Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել։
▼▲
«Գծատերերին պետք է հարկային արտոնություններ տալ», կարծում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը։
▼▲
«ԶԼՄ–ներին առնչվող սահմանափակումները պետք է վերանայել». Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան։
▼▲
«Իրազեկ ու պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյան` այս օրերին քաղաքացիներին հուզող հարցերից մեկի մասին՝ ինչ է լինելու կոմունալ վճարումների հետ, արդյո՞ք պետությունը կգնա դրանց վճարումը հետաձգելու կամ չեղարկելու քայլին:
▼▲
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցումը ոչ մի լուրջ ազդեցություն չի ունենա հրադադարի ռեժիմի վրա։ (ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն օրերս հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի մշտադիտարկման առաքելությունը ժամանակավոր դադարեցվում է:)

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան