ԵՐԵՎԱՆ, 21 մարտի –Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանը հրապարակված է Կրեմլի կայքում։
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով
«Պետության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հատուկ աշխատանքային արժանիքների համար «ՌԴ Աշխատանքի հերոսի» կոչում շնորհել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին»,–գրված է հրամանագրում։
Ղրիմի կամրջի շինարարության մեջ ունեցած իր վաստակի համար «Աշխատանքի հերոսի» կոչում է ստացել նաև «СГМ-МОСТ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օստրովսկին։
Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով
Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում։ ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի մարտի 9-ից։ Լավրովը բազմիցս ընդգրկվել է ՌԴ կառավարության ամենաարդյունավետ աշխատող նախարարների եռյակում։
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը