Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և անդրադարձել գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչների վրա։ Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը լուսանկարել է պարուհիների, որոնք իրենց վրայից սովորաբար հանում են ամեն ինչ։ Սակայն արտասովոր ժամանակները նույնքան արտասովոր մոտեցումներ են պահանջում։ Պարուհիները շարունակում են հանվել, սակայն դիմակից չեն բաժանվի հանուն աշխարհի և ոչ մի բարիքի։
Cabaret Charlotte ստրիպտիզ ակումբում գիտեն` ինչպես գերել աչքերով և ոչ միայն, որպեսզի բոլորին թվա, թե իրենք արևելյան հեքիաթում են հայտնվել։ Այսօր պարուհիների կյանքի անբաժանելի մաս են դարձել բժշկական դիմակները. նրանց հետևում հիասքանչ աչուկներ են թաքնված։ Նույնիսկ սովորական հանդերձանքով և առանց դիմահարդարման։
Աղջիկներն իհարկե չմերկացան տեսախցիկի առաջ, սակայն ցույց տվեցին, թե աշխատանքային ինչ տեսք կարող են ունենալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նոր աքսեսուարը բազմաթիվ տարատեսակներ ունի, և կարելի է ցանկացած ճաշակի դիմակ գտնել։
Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային
Հայաստանում գործատուները չեն շտապում խնջույք կազմակերպել ժանտախտի ժամանակ. աղջիկներն այժմ աշխատանք չունեն, սակայն նրանք լավատեսությունը չեն կորցնում և ոչ մի վայրկյան չեն կասկածում. համավարակը կանցնի, և կյանքն իր բնականոն ռիթմին կվերադառնա։
Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայիններից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։ Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։ Արդեն 2 առողջացած ունենք։
Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»