ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հեռուստահաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը նոր զբաղմունք են գտել. Նազենին առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆին` նկարահանել թխելու ընթացքը։
Ստացված տեսանյութն Instagram–ի իր էջում հրապարակել է Նազենի Հովհաննիսյանը։
Տեսանյութում հաղորդավարուհին խոստովանում է, որ թխվածք պատրաստել չգիտի և «հեռու է քաղցր թխվածքներից»։
Առաջին փորձի համար նա ընտրել է «բանանով պիրոգը» և պատրաստման ընթացքում նաև բացատրում է, թե ինչ է պետք անել։
«Իմ բաղադրատոմսը իմպրովիզ Է, այնպես որ շաքարավազն ու ալյուրը կարող եք շատ անել կամ հետը գազար քերել մի քիչ»,– ասում է նա։
Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր մարմնի ճկունությունը. Քիմը չի կարողանա նույնն անել
Իր գրառման մեջ Նազենին խոստովանում է, որ իրենց տեսանյութն ինչ–որ առումով կապված է կորոնավիրուսի ու արտակարգ դրության հետ։ «Մեկուսացման մեջ ամեն ինչ էլ կարող է պատահել, նույնիսկ այն, որ ձեզ հետևում են ու թռնում ստից փռշտոցից»,– գրում է նա։
Խմորեղենի պատրաստման ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում ու միանգամից ստացվում, նման պահերին Նազենի Հովհաննիսյանը Սոֆի Մխեյանին խնդրում է հեռվից նկարել` առանց մանրամասների։
«Անհարմար դիրքն ու մենակությունը պատճառ չեն, որ ավելուկը վատ ստացվի»․ Նազենի Հովհաննիսյան