Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

Կորոնավիրուսով վարակված աշակերտի դպրոցի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են իրենց զգում մեկուսացված երեխաները և ինչով են զբաղվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակված երեխայի 30 մեկուսացված դասընկերներն իրենց լավ են զգում, անգամ առցանց դասերի են մասնակցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը։

Կորոնավիրուսի վարակման 112 դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 15–ին հայտնել էր, որ դպրոցահասակ մի երեխայի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։ Նույն օրը մեկուսացրել էին նրա դասընկերներին, թեստավորել կողքին նստողին. նրա մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։

«Մեկուսացված աշակերտներն էլ իրենց շատ լավ են զգում։ Որևէ ախտանշան չկա նրանց մոտ։ Նրանք մեկուսացվել են, ինչպես արդեն հայտնել էի, յուրաքանչյուրն իր ծնողներից մեկի հետ, և փորձում են իրենց ժամանցը կազմակերպել երկուսով։ Ինչ արած։ Չնայած` առցանց դասերը նաև օգնում են այս առումով»,–ասաց Մուրադյանը։

Ինչ պետք է անել հանրային տրանսպորտից օգտվելիս․ օգտակար խորհուրդներ

Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսով վարակված աշակերտը նույնպես իրեն լավ է զգում, նրա մոտ ախտանշաններ չկան։

Տնօրենը նշեց, որ երեխան ոչ թե դպրոցում է վարակվել կորոնավիրուսով, այլ արդեն իսկ «հայտնի» Էջմիածնի նշանդրեքին է մասնակցել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված աշակերտն Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում։ Մեկուսացվել են նրա դասընկերները և 5 ուսուցիչ։ Նրանք, ինչպես հայտնի է, մեկուսացված են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տանը։

Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել