ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ

Չինաստանը բարեկամ երկիր է, որը չի դադարեցնում Հայաստանի հետ համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի –Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը շարունակում է Չինաստանից դիմակներ ստանալ նույնիսկ այս դժվարին ժամանակահատվածում։

Ինչպես են աշխատում դեսպանատները Հայաստանի արտակարգ ռեժիմի պայմաններում

Նա ընդգծեց, որ նախարար Արսեն Թորոսյանը միշտ բարձր է գնահատել Չինաստանի գործընկերներին։ Հայաստանը Չինաստանի հետ միշտ ունեցել է և շարունակում է բարեկամական հարաբերություններ ունենալ։

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Չինաստանում աճել են բժշկական դիմակների գները։ Եթե նախկինում մատակարարները Չինաստանից դրանց մի հատը ձեռք էին բերում 1-2 ցենտով, ապա այսօր հատը 85 դրամ է։

Նիկողասյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, նախարարը չէր ցանկանում սրանով վիրավորել չինացի գործընկերներին։

«Նախարարը ներկայացրել է համաշխարհային շուկայում տիրող բարդ իրավիճակը։ Սակայն նույնիսկ նման իրավիճակում մենք շարունակում ենք Չինաստանից դիմակներ և վիրուսի հայտնաբերման համար նախատեսված տեստերներ ստանալ։ Չինաստանը բարեկամական երկիր է, որը չի դադարեցնում մեզ հետ համագործակցությունը, այդ թվում առողջապահական ոլորտում»,–հավելեց Նիկողոսյանը։

Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը